ՀՖԿՍՊԻ–ի ռեկտորի ժ/պ Տիգրան Սիմոնյանը և Պրովիզոր–նկարիչ Լևոն Սարգսյանի անվան բժշկական քոլեջի տնօրեն Իռեն Սարգսյան–Հակոբյանն այսօր համաձայնագիր են ստորագրել, որը միտված է կրթության շարունակականության ապահովմանը։

Համաձայնագրով քոլեջում միջին մասնագիտական կրթական ծրագրերով ուսում ստացած և բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտներին հնարավորություն է տրվում ուսումը շարունակել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հեռակա ուսուցման համակարգի 2-րդ կուրսում «Ֆիզիկական վերականգնում՝ կինեզիոլոգիա» մասնագիտությամբ։

Կողմերը քննարկել են նաև այլ ոլորտներում երկու ուսումնական հաստատությունների հետագա համագործակցության ուղղությունները։