ՀՖԿՍՊԻ–ում մարտի 11–ից մեկնարկում է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) հայաստանյան գրասենյակի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ համատեղ անցկացվող «Ներգրավված քաղաքացի» դասընթացի 5–րդ փուլը:
Մասնակցելով դասընթացին ուսանողները ձեռք կբերեն ժողովրդավարական կառավարման համար անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ:
«Ներգրավված քաղաքացի» ծրագրի նպատակն է ինտերակտիվ ուսուցման մեթոդներով քաղաքացիների ակտիվության խթանումը և գիտելիքների ամրապնդումը։
Դասընթացը կվարեն ՆԼՇԿ բաժնի ղեկավար Կարինե Հակոբյանը, դասախոսներ՝ Մելինե Հովհաննիսյանը և Էվելինա Ղանթարչյանը։
Դասընթացին մասնակցելու համար կարելի է գրանցվել https://tinyurl.com/y5n47ma7 հղումով։