Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Սիմոնյանը, բազմամյա աշխատանքի ընթացքում ունեցած ավանդի և նվիրումի համար, հատուկ շնորհակալագիր է հանձնել պրոֆեսոր Հարություն Մելքոնյանին։
Տիգրան Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել պարոն Մելքոնյանին անբասիր աշխատանքի համար, մաղթել նրան առողջություն, հաջողություն և երկար տարիների կյանք։