Հայաստանի վերափոխման ռազմավարության (ՀՎՌ) մեջ սպորտի զարգացումը նախանշող դրույթների իրականացման ուղղությունների, ինչպես նաև բուհ–ֆեդերացիա համագործակցության հեռանկարների քննարկման նպատակով ՀՖԿՍՊԻ–ում կազմակերպվել էր քննարկում՝ մարզաձևերի ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը ներկա էին Հայաստանի վերափոխման ռազմավարության թիմի ներկայացուցիչ Նաիրա Պարոնիկյանը, ՀՖԿՍՊԻ–ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Սիմոնյանը, պրոռեկտոր Անժելա Նուշիկյանը, մասնագիտական ամբիոնների վարիչներ, դասախոսներ։
Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Սիմոնյանը խոսել է ՀՖԿՍՊԻ–ի ոլորտային ուղղվածության մասին, նշելով, որ Հայաստանի վերափոխման ռազմավարությամբ մինչև 2050 թվականը մարզական ձեռքբերումների ապահովման գործում բուհը բացառիկ գիտական և պրոֆեսորադասախոսական անձնակազմ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատություն է և պատրաստ է իր ողջ ներուժով մասնակցել երկրի ռազմավարական նպատակների իրականացման գործընթացներւմ