Գրքի տոնի կապակցությամբ փետրվարի 19–ին ողջ օրը ինստիտուտում հնչեցին ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի քառյակները։
ՀՖԿՍՊԻ–ի գրադարանում տեղի ունեցավ բուհի Հասարակագիտության և հումանիտար գիտությունների ամբիոնի դասախոս Սիլվա Հովակիմյանի «Հովհաննես Թումանյան․ քառյակներ» գրքի շնորհանդեսը։
Սիլվա Հովակիմյանի անգլերեն թարգմանությամբ քառյակներն ընթերցեցին ՀՖԿՍՊԻ–ի տարբեր կուրսի ուսանողները։
Շնորհանդեսին ներկա էին ՀՖԿՍՊԻ–ի ռեկտորի պարտականությունները կատարող Տիգրան Սիմոնյանը, դասախոսներ, ուսանողներ, հյուրեր։