Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանողներն իրենց մասնագիտական պրակտիկան կշարունակեն անցնել Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում։

Պրակտիկաների կազմակերպման ժամկետի երկարաձգման նպատակով այսօր համաձայնագիր ստորագրեցին ՀՖԿՍՊԻ–ի ռեկտորի պաշտոնակատար
Տիգրան Սիմոնյանը և Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ, արձագանքման և մասնագիտական վերապատրաստման
բաժնի պետ Անատոլի Մորոզովը (начальник отдела реагирования и профессиональной подготовки Анатолий Морозов)։

Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ուսումնական բազաներում մեր ուսանողների պրակտիկաներն անցկացվում են անհատույց հիմունքներով։ Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության մեր գործընկերները ՀՖԿՍՊԻ–ի ժայռամագլցման պատից և լսարաններից նույնպես հնարավորություն կունենան օգտվել անհատույց։