ՀՖԿՍՊԻ–ի բակալավրի առկա ուսուցման համակարգի 4-րդ կուրսի ուսանողները մասնագիտական պրակտիկան անցնելու են փետրվարի 5-ից ապրիլի 26–ը։

Բակալավրի առկա ուսուցման համակարգի 4-րդ կուրսի ուսանողներին խնդրում ենք փետրվարի 5–ին՝ պրակտիկայի առաջին օրը, ներկայանալ ինստիտուտ՝ մասնագիտական ամբիոններ, պրակտիկայի վերաբերյալ տեղեկատվությունը ստանալու համար։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Պրակտիկայի բաժին կամ գրել mesrop.barbaryan@sportedu.am էլեկտրո­նային հասցեին: