Հունվարի 26–ին ՀՖԿՍՊԻ–ում գործող 065 մասնագիտական խորհրդում տեղի ունեցավ ՀՖԿՍՊԻ–ի Ֆիզիկական դաստիարակության տեսության, մեթոդիկայի և ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի դասախոս Արման Ավետիսյանի «10-12 տարեկան ձյուդոիստների ֆիզիկական պատրաստության գործընթացի կատարելագործումը քրոսֆիթի տարրերի կիրառմամբ» (ԺԳ․00․02 –Դասավանդման և ուսուցման մեթոդիկա (ֆիզիկական կուլտուրա և սպորտ)) թեմայով թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը։
Խորհուրդը կմիջնորդի ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին՝ Արման Ավետիսյանին մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական կոչում շնորհելու համար։
Արման Ավետիսյանի գիտական ղեկավարը մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Չատինյանն է։