ՀՖԿՍՊԻ–ի Ֆիզիկական վերականգնման ամբիոնի դասախոս Արփինե Մուրադյանի և մագիստրանտ Սյունե Սահակյանի հեղինակած «Վիմ Հոֆ մեթոդի արդյունավետությունը ասթմայով հիվանդների կյանքի որակի և սատուրացիայի պարամետրերի վրա» («The effectiveness of the Wim Hof method on quality of life parameters and saturation in patient with astma» անգլերեն լեզվով) գիտական հոդվածը տպագրվել է German International Journal of Modern Science միջազգային հեղինակավոր գիտական պարբերականում։
German International Journal of Modern Science պարբերականը ներառված է Գերմանիայի ազգային գրադարանում, Google Scholar, UlrichsWeb Global Serials Directory և այլ տվյալների բազաներում։