Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի բարձր առաջադիմություն ունեցող 18 ուսանողներ այսօր ստացան անվանական կրթաթոշակների հավաստագրեր։
Հավաստագրերը հանձնեցին բուհի ռեկտոր Դավիթ Խիթարյանը, կրթաթոշակներ սահմանած անձինք և նրանց ներկայացուցիչները։
Անվանական կրթաթոշակներ են սահմանվել 2022-2023 ուսումնական տարվա ուսումնառության ընթացքում ուսանողների հավաքած ՄՈԳ–երի արդյունքներով։
«Ստեփան Սարգսյանի անվան» կրթաթոշակի է արժանացել ՀՖԿՍՊԻ–ի 4–րդ կուրսի ուսանող Ժորա Պալյանը, «Յուրի Բաբայանի անվան» կրթաթոշակի՝ 4–րդ կուրսի ուսանող Հրայր Ալիխանյանը, «Մարտին Բերբերյանի անվան» կրթաթոշակի՝ 2–րդ կուրսի ուսանող Արման Հարությունյանը, «Արթուր Աբրահամի անվան» կրթաթոշակի՝ 3–րդ կուրսի ուսանող Էրիկ Երվանդյանը, «Արմեն Նազարյանի անվան» կրթաթոշակի՝ 4–րդ կուրսի ուսանող Հովհաննես Քալաջյանը, «Արթուր Ալեքսանյանի անվան» կրթաթոշակի՝ 4–րդ կուրսի ուսանող Մհեր Այվազյանը, «Ալբերտ Ազարյանի անվան» կրթաթոշակի՝ 2–րդ կուրսի ուսանող Լևոն Գրիգորյանը, «Ալբերտ Աբրահամյանի անվան» կրթաթոշակի՝ 3–րդ կուրսի ուսանող Սիանա Իսպիրյանը, «Անդրանիկ Անդիկյանի անվան» կրթաթոշակի՝ 4–րդ կուրսի ուսանող Կարեն Պանչուլազյանը, «Թելման Քոչարյանի անվան» կրթաթոշակի՝ 4–րդ կուրսի ուսանող Գոռ Հովսեփյանը։
Միանգամից 4 անվանական կրթաթոշակ է սահմանել ՀՖԿՍՊԻ–ի շրջանավարտ Ալբերտ Մնացականյանի ընտանիքը, որոնց արժանացել են ՀՖԿՍՊԻ–ի 3–րդ կուրսի ուսանող Գոռ Դալլաքյանը, 2–րդ կուրսի ուսանող Նելլի Մնացականյանը, 3–րդ կուրսի ուսանող Արև Տեր–Դավթյանը և 2–րդ կուրսի ուսանող Վահե Նազարյանը։
Ամենաբարձր ՄՈԳ ունեցող ուսանողուհի Լիլիաննա Խաչիկյանն արժանացել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ գլխավոր քարտուղար «Գագիկ Ծառուկյանի անվան» կրթաթոշակի։ ՀԱՕԿ նախագահի կողմից սահմանված 2–րդ՝ «Հրանտ Շահինյանի անվան» կրթաթոշակի է արժանացել ՀՖԿՍՊԻ–ի 3–րդ կուրսի ուսանող Լիլյա Հակոբջանյանը։
«Գառնիկ Հովհաննիսյանի անվան» կրթաթոշակի է արժանացել ՀՖԿՍՊԻ–ի 2–րդ կուրսի ուսանող Արամ Սիմոնյանը, «Լևոն Հայրապետյանի անվան» կրթաթոշակի՝ 3–րդ կուրսի ուսանող Սրբուհի Հովակիմյանը։
Միջոցառման ընթացքում Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը շնորհակալագրեր հանձնեց Երևանում կայացած սամբոյի աշխարհի առաջնությունում կինեզիոլոգ–կամավորներ, ՀՖԿՍՊԻ–ի մագիստրանտներ՝ Գրիգորիոս–Իսաակ Դեմիրչյանին և Հայկ Ղարիբյանին։ Միքայել Հայրապետյանը ՀՖԿՍՊԻ–ի ռեկտորին, որպես հուշամեդալ, նվիրեց սամբոյի աշխարհի առաջնության ժամանակ մրցանակակիրներին հանձնվող մեդալի օրինակներից մեկը։
ՀՖԿՍՊԻ–ի ռեկտորի կողմից «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի ուսանողներին անվանական կրթաթոշակ սահմանելու և բուհի հետ արդյունավետ համագործակցության համար շնորհակալագրերի արժանացան Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պատվավոր նախագահ Արմեն Իսրայելյանը, «Զեյթուն» մարզական ակումբը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Ալբերտ Մնացականյանի ընտանիքը, Հայաստանի ձյուդոյի վետերանների միությունը, «Մուրադյան և ընկերներ» հիմնադրամի նախագահ Ռոման Մուրադյանը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը, ՀՖԿՍՊԻ–ի վաստակաշատ դասախոս Ալբերտ Աբրահամյանի որդին՝ Վարդան Աբրահամյանը։
Ռեկտորի հատուկ շնորհակալագրի արժանացավ Երևանի Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի ավագ երգչախմբի խմբավար Գրիգոր Հարությունյանը։