2024 թվականի հունվարի 26–ին ՀՖԿՍՊԻ–ում գործող ԲԿԳԿ 065 մասնագիտական խորհրդում տեղի կունենա ՖԴՏՄ և ԱՖԿ ամբիոնի դասախոս Արման Ավետիսյանի «10-12 տարեկան ձյուդոիստների ֆիզիկական պատրաստության գործընթացի կատարելագործումը քրոսֆիթի տարրերի կիրառմամբ» (ԺԳ․00․02 – Դասավանդման և ուսուցման մեթոդիկա (ֆիզիկական կուլտուրա և սպորտ)) թեմայով թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը։

Արման Ավետիսյանի գիտական ղեկավարը մ․գ․դ․, պրոֆեսոր Աշոտ Չատինյանն է։

Պաշտպանությունը տեղի կունենա ՀՖԿՍՊԻ–ի Ալբերտ Մնացականյանի անվան (203) լսարանում, ժամը 14․30–ին:

Թեմայի սեղմագրին կարող եք ծանոթանալ այստեղ։