Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի Սպորտի կառավարման և մարզական լրագրության ամբիոնի դասախոս, ՀՀ վաստակավոր լրագրող, ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող Ռուդիկ Բարսեղյանը բուհի Գիտական խորհրդի որոշմամբ արժանացել է հիմնադիր ռեկտոր «Հայկ Փարսադանյանի անվան» 75–ամյակի ոսկե հուշամեդալի։

Հուշամեդալը հանդիսավոր պայմաններում Ռուդիկ Բարսեղյանին հանձնել է ՀՖԿՍՊԻ–ի ռեկտոր Դավիթ Խիթարյանը։ Ռեկտորը շնորհավորել է վաստակաշատ մարզական լրագրողին՝ մաղթելով նրան հաջողություն, առողջություն և նորանոր ձեռքբերումներ։

Միջոցառմանը ներկա են եղել հրավիրված հյուրեր, ուսանողներ, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ։