Համալսարանական սպորտի եվրոպական ասոցիացիայի (EUSA) Գլխավոր ասամբլեան 2023 թվականի հոկտեմբերի 13-ի նիստում Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտին շնորհել է Համալսարանական սպորտի եվրոպական ասոցիացիայի անդամի կարգավիճակ։
Անդամակցությունը EUSA–ին հնարավորություն է տալիս ասոցիացիայի անդամ բուհերին Համալսարանական մարզական ամենամյա խաղերին մասնակցել առավել շահավետ պայմաններով։