ՀՖԿՍՊԻ–ի 3-րդ կորսի ուսանողուհի, լողորդ Վարսենիկ Մանուչարյանը 3-րդ տեղն է զբաղեցրել ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման 2023 թվականի մրցույթում։

Մրցույթին մասնակցել են առկա ուսուցման բակալավրիատի 2-ից 4-րդ կուրսերի, իսկ մագիստրտուրայի՝ առաջին կիսամյակն ավարտած ՀՀ պետական և հավատարմագրված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բուհերի ուսանողները։

Շնորհավորում ենք մեր ուսանողուհուն և մաղթում նորանոր ձեռքբերումներ։