ՀՖԿՍՊԻ-ում հյուրընկալել ենք Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցի աշակերտներին։

Ճանաչողական այցի ընթացքում դպրոցականները եղել են ինստիտուտի «Սպորտուս» հենակետային քոլեջում և գրադարանում, ինչպես նաև ՀՖԿՍՊԻ–ի թանգարանում, որտեղ պահպանվում են բուհի և հայկական սպորտի պատմությունը ներկայացնող բազմաթիվ ցուցանմուշներ։ Սպորտային տուրիզմի և փրկարարական գործի ամբիոնի մասնագետները աշակերտներին ծանոթացրել են լեռնամագլցման տեխնիկայի և հմտությունների հետ։