ՀՖԿՍՊԻ-ի պատվիրակությունը ներկայացնող Սպորտի կառավարման և մարզական լրագրության ամբիոնի վարիչ Արևիկ Բաղդասարյանը, դասախոսներ Գոհար Մուրադյանը և Աննա Մկրտիչյանը, ուսանողներ Լիլիաննա Խաչիկյանը և Էլինա Դանիելյանը գտնվում էին Հնդկաստանում՝ ITV մեդիաընկերության NewsX հեռուստաընկերության կողմից ստացված հրավերի շրջանակներում՝ միջազգային համագործակցության, ուսանողական շարժունության ծրագրերի և փորձի փոխանակման նպատակով:

Այսօր պատվիրակության ղեկավար Գոհար Մուրադյանը ներկայացրեց այնտեղ անցկացրած պրակտիկան և փորձի փոխանակումը։ Քննարկվեցին համագործակցության շարունակականությունը ապահովելու նախադրյալները։

Հանդիպմանը ներկա էին ՀՖԿՍՊԻ ուսումնագիտական գծով պրոռեկտոր Լուսինե Ստեփանյանը, արտաքին կապերի և ռազմավարական ծրագրերի գծով պրոռեկտոր Անժելա Նուշիկյանը, բուհի վարչական կազմի ներկայացուցիչներ։