Ուսանողների և լրացուցիչ–շարունակական կրթության դասընթացների մասնակիցների համար ՀՖԿՍՊԻ–ում կազմակերպվել էր սեմինար «Ռազմական լրագրության հիմունքներ» թեմայով, որը վարեց ՀՀ, ՊՆ Զինուժ հեռուստածրագրի մեկնաբան, ռազմական լրագրող Դավիթ Դավթյանը։
Սեմինարը համապատասխան հմտություններ ձեռք բերելու լավ հնարավորություն է ուսանողների կարիերայի ձևավորման համար։
Սեմինարի վերջում Դավիթ Դավթյանը պատասխանեց ուսանողներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի։