«Սպորտ, առողջություն, կրթություն» ուսանողական ամենամյա գիտաժողովն իր աշխատանքը սկսել է ՀՖԿՍՊԻ–ի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Լուսինե Ստեփանյանի ողջույնի խոսքով։
Սպորտային տուրիզմի և փրկարարական գործի ամբիոնի 4–րդ կուրսի ուսանող Հայկ Ստեփանյանը և Սպորտի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի մագիստրանտ Վրեժ Հովհաննիսյանը (գիտական ղեկավար՝ դասախոս Ս. Խաչատրյան) ներկայացրել են «Արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու դպրոցականների պատրաստվածության աստիճանը» թեմայով աշխատանքը։
Ֆիզիկական վերականգնման ամբիոնի մագիստրանտ Աննա Գզրարյանը (գիտական ղեկավար՝ կ․գ․թ․, դոցենտ, Ա․ Ղարիբյան) ներկայացրել է «Կինեզիոթերապիայի առանձնահատկությունը ծնկահոդի հետվնասվածքային բարդությունների դեպքում (դեպքի նկարագրություն)» թեմայով աշխատանքը։
Ըմբշամարտի և արևելյան մարզաձևերի ամբիոնի 3–րդ կուրսի ուսանող Նատալյա Համբարձումյանի (գիտական ղեկավար՝ Ա. Ղարախանյան) ներկայացրած աշխատանքի թեման էր՝ «Արևելյան մարտարվեստների մարզիչների մասնագիտական պահանջները»։
Սպորտի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի մագիստրանտ Նելլի Փարսադանյանը (գիտական ղեկավար՝ հ.գ.թ., պրոֆեսոր Հ․ Բաբայան) ներկայացրել է «Հոգեֆիզիոլոգիական ուսումնասիրությունների դերը սպորտի հոգեբանության գիտության կայացման գործում» թեմայով աշխատանքը։
Մարզախաղերի ամբիոնի 3-րդ կուրսի ուսանող Աննա Բադասյանի (Գիտական ղեկավար՝ հ․գ․թ․, պրոֆեսոր Հ․ Բաբայան) զեկույցի թեման էր «Անտիկ օլիմպիական խաղերի պատմամշակութային ժառանգությունը հայ ժողովրդի կյանքում»։
Ֆիզիկական վերականգման ամբիոնի 4–րդ կուրսի ուսանող Գրիգորիոս-Իսահակ Դեմիրչյանը (գիտական ղեկավար՝ կ․գ․թ․, դոցենտ Տ. Պետրոսյան) ներկայացրել է «Կինեզիոթերապևտիկ մոտեցումների համեմատական գնահատականը թաեկվոնդոյով զբաղվող մարզիկի սրունքվեգային հոդի վնասվածքից հետո» թեմայով աշխատանքը։
Ֆիզիկական վերականգման ամբիոնի 4–րդ կուրսի ուսանող Նարեկ Գևորգյանը ներկայացրել է (գիտական ղեկավար՝ կ․գ․թ․, դոցենտ Տ. Պետրոսյան) «Տրավմատիզմը ջրային մարզաձևերում. գրականության վերլուծություն» թեմայով աշխատանքը։
Ֆիզիկական վերականգման ամբիոնի 4–րդ կուրսի ուսանող Ինեսա Շահվերդյանը (գիտական ղեկավար՝ դասախոս Գ. Ասցատրյան) ներկայացրել է «Ֆիզիկական վերականգնման արդյունավետությունը ցրված սկլերոզի ժամանակ» թեմայով աշխատանքը։
Բելառուսի Հանրապետության «Ա․ Ս․ Պուշկինի անվան Բրեստի պետական համալսարանի» ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի ուսանողներ Է․ Ն․ Խիլի և Պ․Պ․ Կալինեցի աշխատանքի թեման էր «Նորարարական տեխնոլոգիաները սպորտի կառավարման գործընթացում» (Инновационные технологии в процессе управления спортом)։