Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից երկուսը կդասախոսեն ՀՖԿՍՊԻ-ում՝ Ֆիզիկական դաստիարակության տեսության, մեթոդիկայի և ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի և Ցիկլիկ մարզաձևերի ամբիոններում։
Արցախցի 192 ուսանող է կցագրվել ՀՖԿՍՊԻ–ում, մագիստրատուրայի առկա ուսուցման համակարգում՝ 9, իսկ բակալավրիատում՝ 183 ուսանող։
Ուսանողները ՀՖԿՍՊԻ են տեղափոխվել Արցախի պետական և Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» պետական համալսարաններից։
2023-2024 ուսումնական տարում մագիստրատուրայի հեռակա ուսուցման համակարգ է ընդունվել արցախցի 4 ուսանող։