Ի պատասխան «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի մի քանի աշխատակիցների և ամբիոնի վարիչների աշխատանքից ազատման մասին լրատվական հարթակներում շրջանառվող լուրերի տեղեկացնում ենք, որ պաշտոնավարման ժամկետի (31.10.2023թ․) ավարտման հիմքով, համաձայն օրենքի լուծվել են երեք մասնագիտական ամբիոնների վարիչների հետ կնքված աշխատանքային պայմանագրերը, նրանց փոխարեն նշանակվել են այդ ամբիոնների վարիչների ժամանակավոր պաշտոնակատարներ։
Տեղեկացնում ենք նաև, որ 2023 թվականի հունվար ամսից մինչ օրս, ռեկտորի պարտականությունները կատարող Անժելա նուշիկյանի հրամանով, աշխատանքից ազատվել է միայն ՀՖԿՍՊԻ–ի «ՖԻՄԱ» ակումբի ղեկավար Հարություն Ղարիբյանը։