Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանի հետ քննարկել ենք համագործակցության հնարավոր ուղղությունները և հեռանկարները։

Հանդիպմանը ներկա էին ՀՖԿՍՊԻ–ի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Լուսինե Ստեփանյանը, արտաքին կապերի և ռազմավարական ծրագրերի գծով պրոռեկտոր Անժելա Նուշիկյանը և Միջազգային համագործակցության և զարգացման ծրագրերի բաժնի ղեկավար Արմինե Սարգսյանը։

Կենտրոնի հետ համագործակցությամբ նախատեսվում է փոխգործակցային հարաբերություններ հաստատել ռուսական բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ։ Կկազմակերպվեն դասախոսների վերապատրաստման դասընթացներ, ինչպես նաև կիրականացվեն ուսանողների փոխանակման ծրագրեր՝ կառավարում և սպորտային տուրիզմ կրթական ծրագրերի շրջանակներում։