ՀՖԿՍՊԻ–ի Բժշկակենսաբանական գիտությունների ամբիոնի դասախոս Մարգարիտա Սարգսյանի և ասպիրանտ Գայանե Լալայանի գիտական հոդվածներն արժանացել են «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականների խրախուսման մրցույթ»-ի շրջանակներում հատկացվող դրամաշնորհի։ Մարգարիտա Սարգսյանի և Գայանե Լալայանի գիտական ղեկավարը կ․գ․թ․, դոցենտ Լուսինե Ստեփանյանն է։
Դրամաշնորհը հատկացվելու է ՀՀ ԳԱԱ «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրով» հայտարարված մրցույթի արդյունքների հիման վրա։
Հոդվածները կտպագրվեն միջազգային վարկանիշային ամսագրերի SCOPUS գիտաչափական շտեմարանում։