ՀՖԿՍՊԻ–ի ռազմավարական ծրագրերի նպատակներից մեկը՝ սեփական կադրային դպրոցի ստեղծումը, իրականացվում է։

Գագիկ Ասատրյանը մեր բուհի շրջանավարտ է, ով սովորելով Պեկինի սպորտի համալսարանում, վերադարձել է և պատրաստ է իր գիտելիքներն ու փորձը ներդնել ՀՖԿՍՊԻ-ում։ Նա վարպետաց դաս կանցկացնի բուհում իրականացվող լրացուցիչ շարունակական կրթական ծրագրերի մասնակիցների համար՝ հետագայում հնարավորություն ունենալով դասավանդել բուհում։

Գագիկ Ասատրյանի հետ ՀՖԿՍՊԻ-ում կայացած հանդիպմանը ներկա էին Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Լուսինե Ստեփանյանը, Արտաքին կապերի և ռազմավարական ծրագրերի գծով պրոռեկտոր Անժելա Նուշիկյանը և Մարզչամանկավարժական ֆակուլտետի դեկան Տիգրան Սիմոնյանը։