Ապրիլի 7–ին իր աշխատանքն ավարտեց «Կրթություն և կարիերա EXPO-2023» մասնագիտացված ցուցահանդեսը։

ՀՖԿՍՊԻ–ն ներկայացավ իր կրթական ծրագրերով, ինչպես նաև ներկայացրեց «Սպորտուս» հենակետային քոլեջը։

Քոլեջի սաներ՝ մարմնամարզության 2023 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության կրկնակի չեմպիոն Համլետ Մանուկյանի և փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանի հետ կազմակերպվեց պանելային քննարկում։