ՀՖԿՍՊԻ–ի մարզական պատվիրակությունը հուլիսի 19-24–ը Խորվաթիայում կայացած Եվրոպական համալսարանական մարզական խաղերից վերադառնում է արծաթե մեդալով։

Խաղերի փոխչեմպիոն է դարձել 68 կգ քաշային թաեքվոնդոյիստ Սարգիս Սարգսյանը։

2023 թվականի Եվրոպական համալսարանական մարզական խաղերին Հայաստանի Հանրապետությունից մասնակցել են 3 մարզաձևերի ներկայացուցիչներ՝ կարատե, ձյուդո և թաեքվոնդո։

Եվրոպական համալսարանական մարզական խաղերն ամենամյա են։

Մեր բուհի ներկայացուցիչ պարա–սեղանի թենիսիստ Գևորգ Բեգլարյանը 2022 թվականի խաղերում նույնպես մրցանակային տեղ էր զբաղեցրել։