Տեղի ունեցավ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանող–մարզիկների նախամրցումային մարզումները, որոնք հուլիսի 19-24–ը Խորվաթիայում մասնակցելու են 2023 թվականի Եվրոպական համալսարանական խաղերին։

Մրցավայր է մեկնում 3 ձյուդոիստ, 1 կարատեիստ և 2 թաեքվոնդոյիստ մարզիկ, ինչպես նաև մեկական մարզիչ՝ յուրաքանչյուր մարզաձևից և պատվիրակության ղեկավարը։

Մասնակցությունը նման մրցումներին լավ փորձառություն է ուսանող-մարզիկների համար և հնարավորություն՝ բարձրացնելու իրենց մարզական և մասնագիտական հմտությունները։

ՀՖԿՍՊԻ–ի պատվիրակությունը մրցավայր է մեկնում մեր գործընկեր՝ Totogaming ընկերության հետ համագործակցությամբ։