Այսօր ՀՖԿՍՊԻ–ում հյուրընկալել ենք ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, ԱՀԿ եվրոպական և հայաստանյան գրասենյակների ներկայացուցիչներին, որոնք մեր երկրում են վերականգնողական և աջակցող տեխնոլոգիաների ոլորտի զարգացման և գործողությունների պլանի մշակման գործում Հայաստանին աջակցելու նպատակով։

Հյուրերին ներկայացրեցինք ՀՖԿՍՊԻ–ում իրականացվող «Առողջարարական ֆիզիկական կուլտուրա՝ կինեզիոլոգիա» և «Ֆիզիկական դաստիարակություն և ադապտիվ ֆիզիկական կուլտուրա» կրթական ծրագրերը։

Քննարկվեցին միջազգային կառույցների հետ համագործակցության ուղղությունները և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Միջոցառմանը ներկա էին նաև Հայաստանի վերափոխման ռազմավարության թիմի անդամները։