ՀՖԿՍՊԻ–ի ուսանողական խորհուրդը կազմակերպել էր տոնական միջոցառում նվիրված Հայաստանում նշվող ուսանողների և երիտասարդների օրվան։
Ուսանողներին շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել ռեկտորի պարտականությունները կատարող Անժելա Նուշիկյանը։
«Սիրելի՛ ուսանողներ, հիշե՛ք, որ ուսանողական տարիներին ստացած գիտելիքն այն մնայուն և անփոփոխ ձեռքբերումն է, որ մշատապես օգնելու է ձեզ դառնալու հմուտ և պահանջված մասնագետ, օգտագործե՛ք ձեր ուսումնառությանս ժամանակաշրջանը մեր երկրի համար պիտանի և հայրենասեր քաղաքացի դառնալու համար»,– նշել է տիկին Նուշիկյանը։