Տեղի ունեցավ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում իրականացվող մագիստրոսական կրթական ծրագրերի ցուցահանդես–ներկայացումը։

Մասնագիտական ամբիոնները ներկայացրեցին ՀՖԿՍՊԻ–ի 9 մագիստրոսական կրթական ծրագրերը՝ Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ, Ֆիզիկական դաստիարակություն և ադապտիվ ֆիզիկական կուլտուրա, Առողջարարական ֆիզիկական կուլտուրա (կինեզիոլոգիա), Ադապտիվ սպորտ, Լրագրություն, Հոգեբանություն, Սպորտի մենեջմենթ, Սպորտի մարքեթինգ, Սպորտային տուրիզմ։

Միջոցառման մասնակիցող ուսանողները ծանոթացել են ծրագրերին, ընտրել՝ ՀՖԿՍՊԻ–ում մագիստրոսական կրթություն ստանալու համար իրենց նախընտրելի կրթական ծրագիրը։