ՀՖԿՍՊԻ–ի ռեկտորի պարտականությունները կատարող Անժելա Նուշիկյանը և Գյումրու պետական բժշկական քոլեջի տնօրեն Մարինա Մարտիրոսյանն այսօր համաձայնագիր են ստորագրել՝ հետագա համագործակցության վերաբերյալ։
Համաձայնագրով հնարավոր կլինի Գյումրու պետական բժշկական քոլեջը բարձր առաջադիմությամբ ավարտած շրջանավարտների ընդունելությունը ՀՖԿՍՊԻ–ի հեռակա ուսուցման համակարգի 2–րդ կուրս՝ «Ֆիզիկական վերականգնում՝ կինեզիոլոգիա» մասնագիտությամբ։
Կրթության շարունակականութան ապահովումը Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի կարևոր ռազմավարական ուղղություններից է։