Այսօր ՀՖԿՍՊԻ–ում գործող ԲՈԿ–ի 065 մասնագիտական խորհրդում տեղի ունեցավ Ֆիզիկական դաստիարակության տեսության, մեթոդիկայի և ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի դասախոս Սաթենիկ Խաչատրյանի թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը։
Թեման՝ «Առողջ ապրելակերպի դասավանդման մեթոդիկան ֆիզիկական կուլտուրայի ժամերին» (ԺԳ․00․02 «Դասավանդման և ուսուցման մեթոդիկա» (ֆիզիկական կուլտուրա և սպորտ)), ղեկավար՝ մ․գ․դ․, պրոֆեսոր Ֆրունզիկ Ղազարյան։
Ինը կողմ, զերո դեմ և ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ որոշվեց Սաթենիկ Խաչատրյանին շնորհել (ԺԳ.00.02) «Դասավանդման և ուսուցման մեթոդիկա (ֆիզիկական կուլտուրա և սպորտ)» մասնագիտությամբ մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և միջնորդել ՀՀ ԲՈԿ–ին՝ հաստատելու մանկավարժության 065 մասնագիտական խորհրդի որոշումը։