Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) Հայաստանի ազգային սկաուտական շարժման ատենապետ Սանդրա Վարդանյանը, ՀՄԸՄ–ի ներկայացուցիչները՝ ՀՖԿՍՊԻ–ի արտաքին կապերի և ռազմավարական ծրագրերի գծով պրոռեկտոր Անժելա Նուշիկյանի հետ ծաղիկներ դրեցին ՀՄԸՄ հիմնադիր անդամ Շավարշ Քրիսյանի հուշակոթողին։
Շավարշ Քրիսյանը եղել է մարզական գործիչ, գրող, հրապարակախոս, «Մարմնամարզ» մարզական թերթի խմբագիրը, նա 1915 թ․ Մեծ Եղեռնի զոհերից է։ Նրա կիսանդրին տեղադրված է մեր բուհի գլխավոր մասնաշենքի շքամուտքի մոտ։