«Ախթամար աղջիկների ֆուտբոլի ակադեմիա» հասարակական կազմակերպության հետ կնքված հուշագրով նախատեսվում է համագործակցել սպորտի զարգացման և մասսայականացման ուղղությամբ։
Հուշագիրը ստորագրել են ՀՖԿՍՊԻ–ի ռեկտոր, պրոֆեսոր Դավիթ Խիթարյանը և «Ախթամար աղջիկների ֆուտբոլի ակադեմիա»–ի հիմնադիր նախագահ Խաչիկ Կորկյանը։
Կողմերը քննարկել են ֆուտբոլի շարունակական զարգացման, գործնական հետազոտությունների համատեղ իրականացման միջոցով կանանց սպորտի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև՝ ըստ անհրաժեշտության, բուհի և ակադեմիայի մարզաբազաների համատեղ օգտագործման հնարավորությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև համատեղ իրականացնել կրթական և մարզական միջոցառումներ, ակադեմիայում կազմակերպել ուսանողների մասնագիտական պրակտիկաները։
Ստորագրման արարողությանը ներկա էին ՀՖԿՍՊԻ–ի արտաքին կապերի և ռազմավարական ծրագրերի գծով պրոռեկտոր Անժելա Նուշիկյանը և «Ախթամար աղջիկների ֆուտբոլի ակադեմիա»–ի գործադիր տնօրեն, ՀՖԿՍՊԻ–ի Ֆուտբոլի ամբիոնի դասախոս Նարեկ Էլոյանը։