Այսօր ՀՖԿՍՊԻ–ում տեղի ունեցավ հերթական սեմինարը՝ «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքի մեջ հակադոպինգային ոլորտում կատարված փոփոխությունների և լրացումների վերաբերյալ։
Սեմինարավարը Հայաստանի ազգային հակադոպինգային գործակալության փոխտնօրեն Արեգ Հովհաննիսյանն էր, ով բուհի տարբեր կուրսերում սովորող մարզիկ ուսանողներին ներկայացրեց ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները։ Ուսանողների համար ցուցադրվեց տեսահոլովակ՝ դոպինգ տեստի հանձնման և նմուշառման գործընթացի մասին։
Արեգ Հովհաննիսյանը և Հայաստանի հակադոպինգային գործակալության տնօրեն Դավիթ Մոսինյանը պատասխանեցին ներկաների հարցերին։