Այսօր ՀՖԿՍՊԻ–ի ռեկտոր, պրոֆեսոր Դավիթ Խիթարյանը, Հայաստանի մարզական պատիվը բարձր պահելու համար, շնորհակալագրեր է հանձնել ՀՖԿՍՊԻ–ի «Սպորտուս» հենակետային քոլեջի սաներ՝ մարմնամարզության 2023 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության կրկնակի չեմպիոն Համլետ Մանուկյանին և փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանին։
Ռեկտորը և բոլոր ներկաները շնորհավորել են մարզիկներին մարզական բարձր նվաճումների համար, մաղթել հետագա հաջողություններ։ «Կարևոր է, որ մարզումներին զուգահեռ ուշադրություն դարձնեք նաև կրթությանը և ձեռք բերեք անհրաժեշտ գիտելիքներ։ Քոլեջի և մեր բուհի բոլոր դասախոսները պատրաստ են ձեզ փոխանցել իրենց մասնագիտական գիտելիքները և հմտությունները»,– պարգևատրումից հետո կայացած համդիպման ժամանակ իր խոսքում նշել է ռեկտորը։