«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ են կատարվել հակադոպինգային ոլորտի մասին։
Այս թեմայով այսօր ՀՖԿՍՊԻ–ում սեմինար անցկացվեց Հայաստանի ազգային հակադոպինգային գործակալության կողմից։ Բուհի տարբեր մարզաձևերի ամբիոնների պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների համար ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները ներկայացրեց գործակալության փոխտնօրեն Արեգ Հովհաննիսյանը։
Խոսվեց Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքում հակադոպինգային կանոններով սահմանված խախտումների, նմուշառման պլանավորման, փորձանմուշների հավաքման, փոխադրման և լաբորատոր հետազոտությունների առանձնահատկությունների մասին։
Հակադոպինգային գործակալության կողմից անցկացվող հաջորդ սեմինարը նախատեսված է կազմակերպել ՀՖԿՍՊԻ–ի մարզիկ–ուսանողների համար։