Այսօր ՀՖԿՍՊԻ–ում անցկացվեց «Ռեկտորի գավաթ» նարդու առաջնությունը։

Առաջնությանը մասնակցում էր 32 մասնակից՝ ՀՖԿՍՊԻ–ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ և բուհի տարբեր տարիների շրջանավարտներ։ 

Առաջնության հաղթող դարձավ Արմեն Աբրահամյանը (շրանավարտ), 2–րդ տեղը զբաղեցրեց Կարեն Միքաելյանը (ՀՖԿՍՊԻ), 3–րդը՝ Հասմիկ Եղիշյանը (ՀՖԿՍՊԻ)։

Խաղարկությունը կազմակերպվել էր Հայաստանի ազգային նարդու ֆեդերացիայի հետ համատեղ։ Ռեկտորի հատուկ շնորհակալագրերի արժանացան ֆեդերացիայի նախագահ Խաչիկ Մելիքյանը՝ «Ռեկտորի գավաթ» նարդու առաջնության կազմակերպմանն աջակցելու համար և հանրապետական կարգի մրցավար Գրիգոր Խաչատրյանը՝ առաջնության մրցավարությունն իրականացնելու համար։

Բացի մրցանակային տեղ զբաղեցրած մասնակիցների, պատվոգրերի արժանացան նաև «Լավագույն երիտասարդ», «Լավագույն տարեց» և «Լավագույն կին» անվանակարգերում հաղթող ճանաչվածները