Ռուս–հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հետ համագործակցության շրջանակներում կազմակերպվում է ՀՖԿՍՊԻ–ում «Փրկարարական գործ» մասնագիտությամբ սովորող 4–րդ (առկա ուսուցման համակարգ) և 5–րդ (հեռակա ուսուցման համակարգ) կուրսերի ուսանողների պրակտիկան։
ՀՖԿՍՊԻ–ի Առողջարարական տեխնոլոգիաների, սպորտային տուրիզմի և կառավարման ֆակուլտետի դեկան Վարդան Աբովյանը արդյունավետ համագործակցության համար Ռուս–հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնին ՀՖԿՍՊԻ–ի ռեկտորի կողմից շնորհակալագիր հանձնեց։
Կենտրոն էին այցելել նաև ՀՖԿՍՊԻ–ի Սպորտային տուրիզմի և փրկարարական գործի ամբիոնի վարիչ Սուրեն Դանիելյանը և Պրակտիկայի բաժնի ղեկավար Մեսրոպ Բարբարյանը։