ՀՖԿՍՊԻ–ի ռեկտոր, պրոֆեսոր Դավիթ Խիթարյանը և Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջի տնօրեն Արտակ Սարգսյանը համագործակցության համաձայնագիր են ստորագրել։
Սահմանվել է, որ քոլեջում միջին մասնագիտական կրթական ծրագրերով ուսում ստացած և բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտներն իրավուք ունեն արտոնյալ պայմաններով (առանց ընդունելության քննություններ հանձնելու) ուսումը շարունակել բուհի հեռակա կրթական համակարգի 2–րդ կուրսում։
Կողմերն առաջնորդվում են ՀՀ «Կրթության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 8-ի որոշման համապատասխան դրույթներով։