ՀՖԿՍՊԻ–ի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության միջև համագործակցության արդյունավետության բարձրացման ու սերտացման նպատակով այսօր հուշագիր են ստորագրել ՀՖԿՍՊԻ–ի ռեկտոր, պրոֆեսոր Դավիթ Խիթարյանը և ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Հայկ Բաբայանը։
Հուշագրով նախատեսվում է համատեղ քննարկումներ կազմակերպել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող սպորտային միջոցառումների անցկացման վերաբերյալ։ Հուշագրի մեկ այդ դրույթով ՀՀ ոստիկանության զորքերի հետ համագործակցելու ենք ֆիզիկական պատրաստվածության ծրագրերի մշակման գործընթացներում մասնագիտական աջակցություն ցուցաբերելու գործում։
Ռեկտոր Դավիթ Խիթարյանը, ՀՀ ոստիկանության զորքերի հետ սերտ համագործակցության համար, գնդապես Հայկ Բաբայանի կողմից արժանացել է հատուկ շնորհակալագրի։