ՀՖԿՍՊԻ–ի ռեկտոր, պրոֆեսոր Դավիթ Խիթարյանը մասնակցել է ՆԳՆ ոստիկանության «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության արտահերթ ընդհանուր ժողովին։

Ժողովից հետո ռեկտոր Դավիթ Խիթարյանը և ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը հուշագիր են ստորագրել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի և «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության հետագա համագործակցության մասին։

Դավիթ Խիթարյանը մեր բուհի շրջանավարտներ՝ «Դինամո» մարզական Հ/Կ-ի նորընտիր նախագահ, ՆԳ նախարարի տեղակալ-ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանին և «Դինամո» մարզական Հ/Կ-ի նախագահի առաջին տեղակալ, ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ Արմեն Մկրտչյանին, պարգևատրել է ՀՖԿՍՊԻ–ի հիմնադիր ռեկտոր Հայկ Փարսադանյանի անվան ոսկե հուշամեդալներով։