Այսօր հյուրընկալել ենք Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցի 7–րդ դասարանի աշակերտներին։

Դպրոցականները ճանաչողական այցով եղել են բուհի գրադարանում, թանգարանում, ծանոթացել են ՀՖԿՍՊԻ–ի «Սպորտուս» հենակետային քոլեջում գործող կրթական ծրագրերին։

Երեխաների համար հրահանգավորում է անցկացրել Սպորտային տուրիզմի և փրկարարական գործի ամբիոնի դասախոս Կառլեն Հովհաննիսյանը։ Նախնական պատրաստությունից հետո դպրոցականները մագլցել են արհեստական լեռնամագլցման պատը։