ՀՖԿՍՊԻ գրադարանում այսօր տեղի ունեցավ Մարզախաղերի ամբիոնի դոցենտ, մ․գ․թ․ Եղիշ Դավթյանի և ՀՖԿՍՊԻ շրջանավարտ, ՀՀ ՊՆ զինված ուժերի ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանի «Անվասայլակով բասկետբոլիստների պատրաստության առանձնահատկությունները» գրքի շնորհանդեսը։

Գիրքը ուսումնամեթոդական ձեռնարկ է՝ նախատեսված անվասայլակով բասկետբոլիստների մարզիչների, հանրակրթական դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչների, ներառական խմբերում ընդգրկված անվասայլակով բասկետբոլիստ–ուսանողների հետ աշխատող բուհերի ֆիզիկական դաստիարակության դասախոսների համար։

Շնորհանդեսին ներկա էին բուհի ռեկտոր, պրոֆեսոր Դավիթ Խիթարյանը, պրոֆեսորադախասոսական անձնակազմի ներկայացուցիչներ, աշխատակիցներ, ուսանողներ։