«Ներգրավված քաղաքացի» 3–րդ խմբի դասընթացը կմեկնարկի մարտի 27–ին ՀՖԿՍՊԻ–ն Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) հայաստանյան գրասենյակի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ համատեղ անցկացում է Ներգրավված քաղաքացի 3–րդ խմբի դասընթացը:

Մասնակցությունն՝ անվճար է:
Նպատակը՝ ինտերակտիվ ուսուցման մեթոդներով քաղաքացիների ակտիվության խթանումը, ժողովրդավարական կառավարման և մարդու իրավունքների վերաբերյալ գիտելիքների ամրապնդումը:
Դասընթացավարներն են՝ ՀՖԿՍՊԻ Բժշկակենսաբանական գիտությունների ամբիոնի դոցենտ տ․գ․թ․ Նազելի Զաքարյանը, Հասարակական և հումանիտար գիտությունների ամբիոնի դասախոս, պ․գ․թ․ Լուսինե Տանաջյանը:
Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին կտրվի հավաստագիր։
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել գրանցման հայտը` https://forms.gle/X4JqDLafhaHAZksU8 մինչև 2023 թ․ մարտի 23-ը ներառյալ։