ՀՖԿՍՊԻ մարզական պատիվը բարձր պահելու և առողջ ապրելակերպը խթանելու համար ռեկտոր, պրոֆեսոր Դավիթ Խիթարյանի կողմից հատուկ շնորհակալագրերի արժանացան 2023 թվականի «Դասախոսական գավաթ» միջբուհական խաղերին մասնակցած ՀՖԿՍՊԻ ներկայացուցիչները՝ Ֆինանսավարչական գծով պրոռեկտոր Արամ Գևորգյանը, Մարզչամանկավարժական ֆակուլտետի դեկան, մ․գ․թ․ դոցենտ Տիգրան Սիմոնյանը, Ցիկլիկ մարզաձևերի ամբիոնի վարիչ, մ․գ․թ․ Վարդան Սմբատյանը, Ցիկլիկ մարզաձևերի ամբիոնի գործավար Մարիաննա Խաչատուրյանը, Ծանրամարտի բռնցքամարտի և սուսերամարտի ամբիոնի վարիչ, պոֆեսոր Աշոտ Դանիելյանը, նույն ամբիոնի դասախոսներ Վարդան Ներսեսյանը, Ռուզաննա Կարապետյանը և Սերոբ Կարապետյանը, ՖԴՏ, մեթոդիկայի և ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի պրոֆեսոր, մ․գ․դ․ Ելենա Հակոբյանը մ․գ․ թ․ Սուսաննա Հովեյանը, նույն ամբիոնի դասախոս Արա Պատվականյանը, Հասարակական և հումանիտար գիտությունների ամբիոնի դասախոս Եղիա Յայլյանը, Ըմբշամարտի և արևելյան մարզաձևերի ամբիոնի դասախոս Մհեր Մակարյանը, Մարմնամարզության, գեղասահքի և շախմատի ամբիոնի դասախոս Երվանդ Հակոբյանը, Սպորտային տուրիզմի և փրկարարական գործի ամբիոնի դասախոս Գեղամ Ալոյանը, Ներքին անվտանգության բաժնի ղեկավար Արկադի Փինաչյաը և «Ֆիմա» մարզական ակումբի ղեկավար Հարություն Ղարիբյանը։

Շնորհավորում ենք մեր բոլոր գործընկերներին։