ՀՖԿՍՊԻ–ում «Փրկարարական գործ» մասնագիտությամբ սովորող ուսանողներն իրենց մասնագիտական պրակտիկան կարող են անցնել նաև «Զովք» ընկերության սուպերմարկետների ցանցում։ Սա «Զովք»–ի հետ այսօր կնքված համագործակցության հուշագրի դրույթներից մեկն է։

Ընկերության հետ համագործակցելու ենք նաև տարաբնույթ ծրագրերի և նախագծերի իրականացման, մասնագիտական սեմինարների և քննարկումների կազմակերպման, ինչպես նաև լրացուցիչ շարունակական կրթության ոլորտներում։ «Զովք» ընկերության աշխատակիցները կարող են վերապատրաստումներ անցնել ՀՖԿՍՊԻ–ում, մասնավորապես, կառավարում և շուկայագիտություն մասնագիտություններով՝ բարձրացնելով իրենց մասնագիտական գիտելիքները։

«Համագործակցությունը «Զովք»–ի հետ իրականացնելու ենք մի քանի ուղղություններով, այդ թվում նաև՝ ուսանողների պրակտիկ հմտությունների կատարելագործման և շրջանավարտների կարիերայի ձևավորման միջոցով»,– նշել է ՀՖԿՍՊԻ–ի ռեկտոր, պրոֆեսոր Դավիթ Խիթարյանը։