ՀՖԿՍՊԻ ռեկտոր, պրոֆեսոր Դավիթ Խիթարյանն այսօր շնորհակալագրեր է հանձնել «Ինչպես գրել գիտական աշխատանք» թեմայով սեմինարի դասընթացավարներին՝ ՀՖԿՍՊԻ–ի ուսումնագիտական գծով պրոռեկտոր, կ․գ․թ․, դոցենտ Լուսինե Ստեփանյանին, Ֆիզիկական դաստիարակության մեթոդիկայի և ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի պրոֆեսոր, մ․գ․դ․ Ելենա Հակոբյանին, Գիտահամակարգող բաժնի ղեկավար, մ․գ․դ․, պրոֆեսոր Ֆրունզիկ Ղազարյանին և Հասարակական և հումանիտար գիտությունների ամբիոնի դասախոս, պ․գ․թ․ Լուսինե Տանաջյանին։
Բանախոսները դասախոսություններ են կարդացել գիտական աշխատանքի կառուցվածքի, համապատասխան գործիքակազմի մշակման, անհրաժեշտ տվյալների որակական և քանակական, ինչպես նաև մասնագիտական գրականության և վիճակագրական փաթեթների վերլուծության առանձնահատկությունների մասին։
Սեմինարին մասնակցած դասախոսները, երիտասարդ գիտնականները և ուսանողները ծանոթացել են նաև գիտական զեկույցների և հոդվածների պատրաստման հմտություններին։