Այսօր տեղի ունեցավ 2022 թվականի ընթացքում իրենց մարզական ձեռքբերումներով աչքի ընկած Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի տասը լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունը։

Ձևավորված ավանդույթի համաձայն՝ պարգևավճարները սահմանվել և հանձնվել են մեր գործընկեր TotoGaming ընկերության կողմից։

Դրամական պարգևների արժանացան ՀՖԿՍՊԻ-ի գիտական խորհրդի որոշմամբ լավագույն տասնյակում ընդգրկված հետևյալ մարզիկ–ուսանողները.

1․ ՀՖԿՍՊԻ մագիստրատուրայի ուսանող, ըմբշամարտի 2022 թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության չեմպիոն, Մ23 աշխարհի առաջնության չեմպիոն Արսեն Հարությունյանը՝ 750,000 ՀՀ դրամ:
2․ ՀՖԿՍՊԻ 4–րդ կուրսի ուսանող, ըմբշամարտի 2022 թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության չեմպիոն, Մ23 աշխարհի առաջնության չեմպիոն Մալխաս Ամոյանը` 500,000 ՀՀ դրամ:
3․ ՀՖԿՍՊԻ 4–րդ կուրսի ուսանող, ծանրամարտի 2022 թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, Եվրոպայի և աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն Վարազդատ Լալայանը՝ 250,000 ՀՀ դրամ:
4․ ՀՖԿՍՊԻ 3–րդ կուրսի ուսանողուհի, հրաձգության 2022 թ․ Եվրոպայի առաջնության չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի չեմպիոն Գոհար Հարությունյանը՝ 100,000 ՀՀ դրամ:
5․ ՀՖԿՍՊԻ մագիստրատուրայի ուսանող, բռնցքամարտի 2022 թ․ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Արթուր Բազեյանը՝ 100,000 ՀՀ դրամ:
6․ ՀՖԿՍՊԻ 1–ին կուրսի ուսանող, բռնցքամարտի 2022 թ․ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Սոնա Հարությունյանը՝ 100,000 ՀՀ դրամ:
7․ ՀՖԿՍՊԻ 3–րդ կուրսի ուսանող, ըմբշամարտի 2022 թ․ Մ23 աշխարհի առաջնության փոխչեմպիոն Գևորգ Թադևոսյանը՝ 100,000 ՀՀ դրամ:
8․ ՀՖԿՍՊԻ 2–րդ կուրսի ուսանող, ըմբշամարտի 2022 թ․ Մ23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Մ23 Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Հրաչյա Պողոսյանը՝ 100,000 ՀՀ դրամ:
9․ ՀՖԿՍՊԻ 2–րդ կուրսի ուսանող, ծանրամարտի 2022թ․ Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն Լիանա Գյուրջյանը՝ 100,000 ՀՀ դրամ:
10․ ՀՖԿՍՊԻ 5–րդ կուրսի ուսանող, 2022 թ․ Եվրոպական համալսարանական խաղերի բրոնզե մեդալակիր Գևորգ Բեգլարյանը՝ 100,000 ՀՀ դրամ։