Այսօր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում զոհված ՀՖԿՍՊԻ շրջանավարտ, «Շվաք» ազգային մարտարվեստի ֆեդերացիայի նախագահ Սևակ Մնացականյանի հիշատակին նվիրված 2–րդ կրթամրցանակի հանձնման արարողությունը։
Մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել ՀՖԿՍՊԻ տարբեր կուրսերում սովորող չորս ուսանողներ։ Հավակնորդին ընտրելու համար հաշվի են առնվել ուսանողների առաջադիմությունը, սպորտային, մասնագիտական և կամավորական ակտիվությունը, ինչպես նաև Սևակ Մնացականյանի գործունեության վերաբերյալ գիտելիքները։
Այս անգամ կրթամրցանակին արժանացավ Մարզչամանկավարժական ֆակուլտետի 3–րդ կուրսի ուսանող Գոռ Հովսեփյանը։
Միջոցառմանը ներկա էին ՀՖԿՍՊԻ ռեկտոր, պրոֆեսոր Դավիթ Խիթարյանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողության ներկայացուցիչներ, Սևակի հարազատները, մարտական և մարզական ընկերները, կրթամրցանակին արժանացած ուսանողին ընտրող հատուկ հանձնախմբի անդամները։
Միջոցառումը 2–րդ անգամ անցկացվում է «Հայ Ձմեռ պապ» լրագրողական բարեգործական հիմնադրամի հետ համատեղ։ Կրթամրցանակի հովանավորը ամերիկահայ բարերար Իրեն Ծատուրյանն է։