Այսօր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում մեկնարկեց «Ինչպես գրել գիտական աշխատանք» խորագրով սեմինարը՝ նախատեսված դասախոսների, երիտասարդ գիտնականների և գիտական աշխատանք գրելու հմտություններին ծանոթանալ ցանկացողների համար։
Սեմինարի առաջին օրը դասախոսություններով հանդես եկան ՀՖԿՍՊԻ ուսումնագիտական գծով պրոռեկտոր, կ․գ․թ․, դոցենտ Լուսինե Ստեփանյանը և Ֆիզիկական դաստիարակության մեթոդիկայի և ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի պրոֆեսոր, մ․գ․դ․ Ելենա Հակոբյանը։
Սեմինարի մասնակիցների համար դասախոսություններ կկարդան նաև Գիտահամակարգող բաժնի ղեկավար, մ․գ․դ․, պրոֆեսոր Ֆրունզիկ Ղազարյանը, Ֆիզիկական վերականգնման ամբիոնի դոցենտ, մ․գ․թ․ Տիգրան Պետրոսյանը և Հասարակական և հումանիտար գիտությունների ամբիոնի դասախոս, պ․գ․թ․ Լուսինե Տանանջյանը։
Բանախոսները կներկայացնեն գիտական աշխատանքի կառուցվածքի, համապատասխան գործիքակազմի մշակման, անհրաժեշտ տվյալների որակական և քանակական, ինչպես նաև մասնագիտական գրականության և վիճակագրական փաթեթների վերլուծության առանձնահատկություններին վերաբերող տարաբնույթ հարցեր։
Սեմինարի տևողությունը 30 ժամ է։ Վերջին դասախոսությունը տեղի կունենա 2023 թ․ փետրվարի 3–ին, որի ընթացքում մասնակիցները կծանոթանան գիտական զեկույցների և հոդվածների պատրաստման նրբություններին։